Հայաստանը մտնում է գնանկումային փուլ. վարչապետ

ԵՂԵԳՆԱՁՈՐ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հայտարարեց, որ երկիրը մտնում է գնանկումային փուլ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

«Մենք վերադառնում ենք Կենտրոնական բանկի ծրագրած՝ գնաճը – գնանկման 1,4 տոկոս տրենդի իրագործմանը։ Սա նշանակում է, որ մենք մտնում ենք գնանկումային փուլ, որը կշարունակվի ևս երկու ամիս։ Տարեսկզբից մեզ մոտ 3,5 տոկոսանոց գնաճ է արձանագրվել, և ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին գների նվազում կարձանագրվի»,- ասաց կառավարության ղեկավարը Վայոց Ձորի մարզում կառավարության արտագնա նիստի ժամանակ։

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներովէ հունիսին մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 1,4 տոկոսի գնանկում։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում պարենամթերքի (ներառյալ ոգելից ըմպելիքները և ծխախոտը) գինը նույնպես կրճատվել է 2,6 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքի գները և ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 0,1 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img