ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը կապահովագրի «Դալին և սյուռեալիստներըե ցուցահանդեսի նմուշները

01.07.2011 18:32
ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը կապահովագրի «Դալին և սյուռեալիստներըե ցուցահանդեսի նմուշները

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանը  կապահովագրի տպագիր գրաֆիկայի «Դալին և սյուռեալիստներըե ցուցահանդեսի նմուշները: Ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի Ազգային Պատկերասրահում հուլիսի 7-15-ը:

«Հաշվի առնելով  ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը`«Փոխադրվող գույքի ապահովագրությունե դասով, վստահել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությանըե,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ապահովագրության այս տեսակը, ապահովագրողներն անվանում են նաև «Մեխից` մեխե ապահովագրություն, որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու  ողջ գործընթացը:

Այս գույքի բեռնափոխադրումը կատարվել է, ըստ ապահովագրության պայմանագրում նշված երթուղուն, փոխադրման ընթացակարգին և ժամանակացույցին համապատասխան:

ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը ապահովագրության ռիսկերը փոխանցել է նաև եվրոպական խոշորագույն վերաապահովագրական ընկերություններից մեկին:

Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի «Քրիստին Արժիլեե պատկերասրահից: Կցուցադրվեն սյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինինի, Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությունները:

Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:

Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը`  Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք:

Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության  ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերըե, «Դիցաբանությունե, «Ֆաուստե, «Հիպպիե և այլ շարքեր:

Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում:

Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականների սկզբին: 1934 թվականին նա նկարազարդում է «Մալդորորի երգերըե` կոմս Լոթրեամոնի (Իզիդոր Դյուկաս)  պոեմը: Նույն թվականին Փարիզում նա հանդիպում է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյան բեղմնավոր համագործակցության սկիզբ հանդիսացավ:

1980 թ.  Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող Վո-լը-Պենիլ դղյակում Պիեռ Արժիլեն բացում է սյուրռեալիզմին նվիրված եզակի մի թանգարան: Քրիստին Արժիլեն, ում Դալին կատակով անվանում էր« ինֆանտաե, շարունակում է հոր գործը: Լինելով ճանաչված գեղարվեստական քննադատ, նա ղեկավարում է Արժիլե պատկերասրահը` համագործակցելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և շատ այլ երկրների հայտնի թանգարանների հետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև