Արդշինինվեստբանկն առաջարկում է նոր ավանդ՝ «Արձակուրդային»

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկն, ամառային արձակուրդների կապակցությամբ, հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը առաջարկում է նոր ավանդ՝ «Արձակուրդային», «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, բարձր` տարեկան մինչև 9% տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները ըստ հաճախորդի ցանկության, բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:

Ցանկության դեպքում «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն և MasterCard Standart միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչև 90% վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:

«Ներդնելով այս ավանդատեսակը` մենք հնարավորություն ենք տալիս Բանկի ավանդատուներին մեկնելով ամառային հանգստի իրենց զգալ անհոգ և ապահով` միջազգային MasterCard Standart քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ: Կարծում եմ Արդշինինվեստբանկի այս առաջարկը ըստ արժանվույն կգնահատվի արտերկիր ճանապարհորդել սիրողների կողմից», – նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:

Մարտի 31-ի դրությամբ բանկը Հայաստանում ունի 49 մասնաճյուղ և 6 մասնաճյուղ ԼՂՀ տարածքում: Բանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img