«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011թ.-ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը

06.07.2011 16:10
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011թ.-ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2011 թվականի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ Հայաստան Բանկը, 3. Արդշինինվետսբանկը, 4. Արարատբանկը և 5. ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը։

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում երկրորդ եռամսյակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ։ Հաշվետու եռամսյակում ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ), որը բնութագրում է տեղեկության քանակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 3586 ՝ 2010 թվականի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 29,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2011 թ. երկրորդ եռամսյակում կազմում էր 2761,14): Ընդ որում 2011 թ-ի առաջին եռամսյակի համեմատ ԸԱԻ-ն կրճատվել է 29,8 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2011 թ. առաջին եռամսյակում կազմում էր 5105,57):

Մամուլի վարկանիշի առաջատար հինգ բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը 2011 թվականի երկրորդ եռամսյակում, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 1471-ից աճել է 2352,7-ի, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ կրճատվել է՝ 2950,6-ից հասնելով 2352,7-ի:

Միաժամանակ Ամերիաբանկի ԸԱԻ-ն կազմել է 871,3 ՝ 2011 թվականի առաջին եռամսյակում արձանագրված 987 և 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի 566,3-ի դիմաց, ՎՏԲ Հայաստան Բանկինը կազմել է 533,1՝ համապատասխանաբար 474,5-ի և 235,8-ի դիմաց, Արդշինինվեստբանկինը՝ 358,8՝ 285,1-ի և 167,12-ի դիմաց, Արարատբանկի ԸԱԻ-ն կազմել է 335,7՝ 571,6-ի և 264-ի դիմաց և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկինը՝  253,8՝ 515,2-ի և 171,7-ի դիմաց:

Ինչպես ցույց տվեց ընթացիկ եռամսյակում ստացված մամուլի ազդանշանների վերլուծությունը, մամուլի վարկանիշի առաջատարի դիրքեր զբաղեցնող բանկերի կառուցվածքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել 2010 թվականի նույն եռամսյակի համեմատ: Միաժամանակ Ամերիաբանկը պահպանել է իր առաջատարի դիրքը, իսկ բանկի ԸԱԻ-ն աճել է 53,9 տոկոսով:

ԸԱԻ-ի աճի առավելագույն թռիչք է կատարել հաշվետու ժամանակահատվածում ՎՏԲ Հայաստան Բանկը, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 126,1 տոկոս։ 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով` երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 114,7 տոկոս: Բանկն առավելագույն առաջընթաց է գրանցել վարկանիշային աղյուսակում՝ 7-րդ տեղից հայտնելով 3-րդ տեղում: Միաժամանակ Արարատբանկի ԸԱԻ-ն ավելացել է 27,2 տոկոսով, իսկ առաջատարների հնգյակը եզրափակող ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը պահպանել է 5-րդ տեղը, որի ԸԱԻ-ի աճը կազմել է 47,8 տոկոս:

Այս տարվա նախորդ եռամսյակի համեմատ՝ Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքը, չնայած նրա ԸԱԻ-ն կրճատվել է 11,7 տոկոսով: Նրան հետևող ՎՏԲ-Հայաստան բանկը բարձրացել է երկու կետով (12,4 տոկոսի ԸԱԻ-ի աճ): 2011 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը՝ բարձրանալով ութերորդ տեղից (25,9 տոկոսի ԸԱԻ-ի աճ): ԸԱԻ-ի 41,3 տոկոսանոց անկման պատճառով Արարատբանկը երկրորդ տեղից հայտնվել է չորրորդ տեղում: Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, որը եռամսյակի ընթացքում ԸԱԻ-ի 50,7 տոկոսանոց անկման պատճառով երկրորդ տեղից հայտնվել է հինգերորդ տեղում:

Նշենք նաև, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակում «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի առաջատարներն էին՝ Ամերիաբանկը (566, ԸԱԻ-ով), Արարատբանկը (264), ՎՏԲ-Հայաստան բանկը (235,8), Հայէկոնոմբանկը (233,2) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (171,7)։

2010 թվականից «ԱՌԿԱ» լրատվական գործակալության մամուլի վարկանիշն էապես թեթևացվել և պարզեցվել է։ Մասնավորապես, վերացել են բոլոր ենթաբաժինները, և ընդահնուր առմամբ ընտրվել են 9 բաժիններ, որոնցով և բաշխվում ու դասավորվում է տեղեկատվությունը։ Ենթաբաժինների վերացումը տվյալ ծառայությունն ավելի ընթեռնելի է դարձրել։ Հաճախորդներն այժմ կարող են գտնել կոնկրետ բաժիններով բաշխված անհրաժեշտ տեղեկությունը։

Պետք է հաշվի առնել նաև, որ տեղեկատվական ազդանշանների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir-ը։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #02(06), 2011 թ.-ի երկրորդ եռամսյակ» ամփոփագրում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև