ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը 2012-2014 թթ.-ին նախատեսված է 4,2%-4,8%. ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Պետական միջնաժամկետ ծախսերի 2012-2014 թթ.-ի ծրագիրը, որի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2012-2014 թթ.-ին նախատեսված է 4,2%-ից մինչև 4,8%:

«Առաջիկա երեք տարվա ընթացքում, ըստ փաստաթղթի, կանխատեսվում է կայուն մակրոտնտեսական վիճակ: Մասնավորապես, ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2012 թ.-ին 4,2 տոկոս, 2013 թ.-ին՝ 245 տոկոս, 2014 թ.-ին՝ 4,8 տոկոս», – փաստաթուղթը ներկայացնելիս տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով՝ աճը հիմնականում կապահովվի ծառայությունների և արդյունաբերության ոլորտի շնորհիվ:

«Միջնաժամկետ կանխատեսումները հիմնվում են ինչպես մեր ուսումնասիրությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների վերլուծական նյութերի վրա», – նշել է Գաբրիելյանը:

Նախարարն ավելացրել է, որ նախատեսված է դեֆիցիտի կրճատում «2011 թ.-ին նախատեսված 3,9 տոկոսից մինչև 3,1 տոկոս, այնուհետև մինչև 2,4 տոկոս»:

Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը 2010 թ.-ին, 2009 թ.-ի համեմատ, ավելացել է 2,6 տոկոսով պետբյուջետով նախատեսված 1,2 տոկոսի փոխարեն և կազմել է 3509,6 մլրդ դրամ:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2011 թ.-ին նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: (1 դոլարը 369,42 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img