Հայաստանը գնաճի 5% մակարդակով զբաղեցնում է 5-րդ տեղը ԱՊՀ երկրների շրջանում

07.07.2011 14:35
Հայաստանը գնաճի 5% մակարդակով զբաղեցնում է 5-րդ տեղը ԱՊՀ երկրների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այս տարվա մայիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 5 տոկոսանոց գնաճ, և այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը ԱՊՀ երկրների շրջանում: Այս մասին են վկայում ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Միաժամանակ ԱՊՀ երկրներում նշված ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 5,8 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, մայիսին, ապրիլի համեմատ, Հայաստանում սպառողական գները չեն փոխվել (ԱՊՀ երկրներում մայիսին, ապրիլի համեմատ, գնաճը կազմել է 1 տոկոս):

Ներկայացված վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ այս տարվա մայիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՊՀ բոլոր երկրներում գնաճ է գրանցվել: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Բելառուսում՝ 25,4 տոկոս, Տաջիկստանում՝ 6,9 տոկոս, Ղրղզստանում՝ 6,5 տոկոս: Նրանց են հետևում Ուկրաինան՝ 5,5 տոկոս, Մոլդովան՝ 4,9 տոկոս, Ղազաստանն ու Ռուսաստանը՝ 4,8-ական տոկոս և Ադրբեջանը՝ 3,4 տոկոս:

Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները ներկայացված չեն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև