ՎՏԲ Հայաստան Բանկը հայտարարում է «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը հայտարարում է «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, որից կարող են օգտվել ֆիզիկական անձինք հուլիսից մինչև օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում 91 օր ժամկետով կարճաժամկետ ավանդ բացելիս։

«Մինչև 15 մլն. ՀՀ դրամ գումարի սահմաններում ցանկացած ավանդ բացելիս հաճախորդին տոկոսագումարնեերը կվճարվեն ավանդի ձևակերպման պահին: Իսկ 15 մլն. ՀՀ դրամ և ավել գումար ներդնելիս ավանդի գործող տոկոսադրույքին կավելացվի ևս 2%»,- հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ակցիայի շրջանակներում բանկը հաճախորդներին տրամադրում է նաև 50% զեղչ պահատուփերի վարձակալման համար և VISA պլաստիկ քարտ` ներդրված ավանդի 90%-ի չափով վարկային սահմանաչափով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img