Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում

08.07.2011 15:37
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում

ԱՄՆ դոլար

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային բաժնում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,94 տոկոսով՝ մինչև 369,25 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 19,45 մլն ԱՄՆ դոլար, ինչը 31,86 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազել է 0,91տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, կազմել է 370,89 դրամ: : Դոլարի նման անկման հիմնական պատճառը ներկրողների, բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի նվազումն է:

1

Հաջորդ շաբաթ ԱՄՆ դոլարը հնարավոր է շարունակի նվազել: Այս ամենի պատճառը կարող են դառնալ առքուվաճառքի հարցում ՀՀ ԿԲ-ի միջամտության նկատմամբ շուկայի մասնակիցների մտավախությունն ու ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի նվազումը FOREX համաշխարհային շուկայում դոլարի անկման ֆոնի ներքո:

2

Այսպես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 4,632 մլն ԱՄՆ դոլար, ինչը 77,94 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Շուկայում արտարժույթի նկատմամբ պահանջարկը շարունակում է պահպանվել, այդ պատճառով չի կարելի վստահորեն ասել, որ Հայաստանում դոլարը նվազման միտում է գրանցում: 370-380 դրամ սահմաններում դոլարի միջին կշռված փոխարժեքի վերադարձի նախադրյալների կան:

Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 369 – 374 դրամի սահմաններում:

Եվրո

Նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճեց 2,4 տոկոսով՝ հասնելով 1,4524-ի:

Նախորդ շաբաթ հիմնական իրադարձությունը Հունաստանի խորհրդարանի նիստն էր, որի ժամանակ ընդունվեց 28,4 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման ծրագրի իրագործման օրինագիծը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հերթական հինգերորդ տրանշը (12 մլրդ եվրո) 110 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Հունաստանի կապակցությամբ շուկայի մասնակիցների մտավախությունների թուլացումն աջակցեց բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների, մասնավորապես՝ եվրոյի արժեքի աճին:

Եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց լուրն այն մասին, որ գերմանական և ֆրանսիական բանկերը համաձայնել են վերակառուցվածքայնացնել հունական պարտքը: Այս ամենի արդյունքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 1,6 տոկոսով՝ հասնելով 540,29 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ADP գործակալության կողմից ԱՄՆ-ում զբաղվածների թվի փոփոխության հունիսյան տվյալների և ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի (Change in Nonfarm Payrolls) փոփոխության տվյալների հրապարակումը:

Ռուբլի

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,37 տոկոսով՝ հասնելով  13,45 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի վերականգնվող գների ֆոնի ներքո ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով: Այսպես, Brent տեսակի նավթը նախորդ շաբաթ թանկացել է 5,52 տոկոսով՝ հասնելով 111,46 ԱՄՆ դոլարի:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գներից: Եվրագոտում տոկոսադրույքի աճի ակնկալիքի ֆոնի ներքո ռուբլին շաբաթվա առաջին կեսին կարող է շարունակել իր աճը դոլարի և դրամի նկատմամբ: Սակայն ուրբաթ ստացվող ԱՄՆ զբաղվածության ոլորտի հունիսյան տվյալները կարող է հանգեցնել ռուսական ռուբլու արժեքի կարճաժամկետ անկման: Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,40-13,53 դրամի սահմաններում:

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև