Ամերիաբանկը Euromoney 2011 «Գերազանցություն» մրցանակի է արժանացել որպես Հայաստանի տարվա լավագույն բանկ

08.07.2011 18:09
Ամերիաբանկը Euromoney 2011 «Գերազանցություն» մրցանակի է արժանացել որպես Հայաստանի տարվա լավագույն բանկ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը Euromoney 2011 «Գերազանցություն» մրցանակի է արժանացել որպես Հայաստանի տարվա լավագույն բանկ, ուրբաթ լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Հանդիսավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 7-ին՝ Լոնդոնում։

«Ինչպես նշեցին մրցույթի կազմակերպիչները, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` գնման պատվերի ֆինանսավորում, դասական ֆակտորինգ, կառուցվածքային ավանդ, ոսկով մետաղական հաշիվներ, ինչպես նաև առևտրային երկու համակարգի ներդրումը` «AMERIA GLOBAL TRADING»-ը, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորաագույն ֆոնդային բորսաներին և «WEB TRADER» համակարգը, որը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում»,- ասաց Սեկոյանը։

Միաժամանակ հաշվի են առնվել բանկի զարգացման տեմպերը, ակտիվների, պարտավորությունների, կապիտալի աճը, «Կասկադ» բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, ինչպես նաև միջազգային կառույցներից վարկային ռեսուրսների ներգրավման և տեղաբաշխման արդյունավետությունը։

Սկսած 1992 թվականից, Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 25 մրցանակ: Եվ այդ մրցույթին սովորաբար մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 2010 թվականի արդյունքներով ճանաչվել է հայկական լավագույն բանկ ըստ հեղինակավոր Financial Times-ի The Banker ամսագրի։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև