Ռուսաստանի խնայբանկը շահագրգռված է հայկական շուկա մտնելով. Ամերիաբանկ

09.07.2011 16:58
Ռուսաստանի խնայբանկը շահագրգռված է հայկական շուկա մտնելով. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Խնայբանկը շահագրգռված է կովկասյան, այդ թվում՝ նաև հայկական շուկա մտնելով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Խնայբանկը շահագրգռված է ոչ միայն Կովկասում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում ընդարձակվելու հնարավորությամբ, ինչը բնական է նման մասշտաբի բանկի համար, և տվյալ համատեքստում հնարավոր է նաև ընդլայնումը հայկական շուկայում»,- ասաց Ջրբաշյանը։

Նա նշեց, որ մտադիր չէ ոչ հաստատելու, ոչ հերքելու բանկի նմանատիպ ծրագրերը, քանի որ դրանք բնական գործընթացներ են։

Ջրբաշյանի խոսքով՝ միաժամանակ հիմքեր չկան խոսելու այն մասին, որ Խնայբանկը ներկայացված կլինի տարածաշրջանի երկրներից մեկում, թեև նրա կարծիքով, դա բնական և նորմալ զարգացում է։

1841 թվականին հիմնված Ռուսաստանի Խնայբանկը ՌԴ և ԱՊՀ խոշորագույն բանկ է։ Բանկի ակտիվները կազմում են ՌԴ բանկային համակարգի ավելի քան մեկ չորրորդը (27 տոկոս), իսկ բանկային կապիտալի մասնաբաժինը 26 տոկոսանոց մակարդակում է (2011 թվականի հունվարի 1)։

2010 թվականի արդյունքներով՝ ռուսական բանկերում քաղաքացիների պահվող խնայողոությունների 47,9 տոկոսը վստահված է Խնայբանկին։

2011 թվականի մարտին Խնայբանկը ձեռք է բերել «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որին միակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» միությունն Ամերիաբանկի սեփականատերն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև