«ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ մարել է 1 մլրդ դրամ ընդհանուր գումարի արժեկտրոնային պարտատոմսերը

13.07.2011 14:18
«ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ մարել է 1 մլրդ դրամ ընդհանուր գումարի արժեկտրոնային պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2011թ-ի հուլիսի 7-ին մարվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ի կորպորատիվ պարտատոմսերը, որի շրջանակում ընկերությունն իրականացրել է պարտատոմսերի 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով մայր գումարի մարում և 475 մլն ՀՀ դրամ գումարի արժեկտրոնների վճարում, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացերցին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից :

Որպես պարտատոմսերի տեղաբաշխող և հաշվարկային բանկ հանդես է եկել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն:

Վերջինս էլ պարտատոմսերի գոյության ամբողջ ժամանակահատվածում ապահովել է դրանց ամենօրյա իրացվելիությունը՝ հանդես գալով որպես շուկա ստեղծող: «ՀայՌուսգազարդե ՓԲԸ- ն հանդիսանում է միակ հաշվետու թողարկողը, որի արժեթղթերը ցուցակված էին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»  ֆոնդային  բորսայի Abond ցուցակում:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 9.5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը թողարկվել էին 2008թ-ի հուլիսին 1 մլրդ դրամ ծավալով և տարեկան 9,5% տոկոսադրույքով:

ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ №84 լիցենզիա բանկային գործունեության իրականացման նպատակով: (1 դոլարը 368,6 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև