Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան մյուս երկրները. նախարար

14.07.2011 14:27
Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան մյուս երկրները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դուրս է եկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ավելի քիչ կորուստներով, քան ավելի զարգացած երկրները, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Հայաստանը ճգնաժամի ժամանակ բախվել է մեծ դժվարությունների հետ, սակայն կարողացել է հաղթահարել դրանք նվազագույն կորուստներով, ինչը չի կարելի ասել շատ զարգացած երկրների մասին, որոնք այսօր ևս ճգնաժամից հետո շարունակում են վնասներ կրել», - ասել է Դավթյանը՝ ելույթ ունենալով «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայաստանը որպես հնարավորությունների իրագործման երկիր» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանն աշխատում է ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ, և ընդհանուր դինամիկան ցույց է տալիս, որ դա նրան հաջողվում է:

«Իհարկե, մենք՝ հայերս, համբերության պակաս ունենք, սակայն մենք պետք է սովորենք լինել ավելի համբերատար: Տնտեսությունն ինքն իրենով իներցիոն համակարգ է, և այս կամ այն ծրագրի, այս կամ այն գործողությունների արդյունքները կարող են շոշափելի լինել միայն որոշ ժամանակ անց», - ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ չնայած բացասան ազդեցությանը՝ ճգնաժամը ունի նաև որոշ դրական բաղադրիչներ:

«Ամենակարևորն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում պայթեցին բազմաթիվ արհեստական փուչիներ, հավասարվեցին որոշ անհարթություններ, որոնք ժամանակին որոշակի մակարդակով նպաստել են այն բանին, ինչի հետ բախվեց երկիրը 2009 թ.-ին», - ավելացրել է նախարարը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև