Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից ավելացել է 2,6%-ով՝ կազմելով 523,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ Հայաստանի փողի բազան այս տարվա հուլիսի 1-ից ավելացել է 13 115 մլն դրամով՝ հուլիսի 12-ի դրությամբ կազմելով 523 921 մլն դրամ: Տոկոսային արտահայտությամբ փողի բազայի ցուցանիշն ավելացել է 2,6 տոկոսով:

Աճը հիմնականում պայմանավորված էր ազգային արժույթով պարտադիր պահուստների ավելացմամբ 5 577 մլն դրամով, որոնց չափը հուլիսի 12-ի դրությամբ կազմել է 99 534 մլն դրամ: ԿԲ-ից դուրս փողի զանգվածի առկայությունն ու արտարժույթով պարտադիր պահուստները կազմել են համապատասխանաբար 357 423 մլն և 52 945 մլն դրամ՝ հուլիսի 1-ի համեմատ գրանցելով համապատասխանաբար 1,7 և 4,1 տոկոսանոց աճ:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացած միջոցների) հուլիսի 12-ին հասել են 400 531 մլն դրամի՝ հուլիսի սկզբի համեմատ ավելանալով 17 672 մլն դրամով կամ 4,6 տոկոսով: (1 դոլարը 368,48 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img