ԶԵԱԲ-ը 2011թ.-ին ԱՊՀ երկրներում 4,5 տոկոս մակարդակով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում

18.07.2011 17:24
ԶԵԱԲ-ը 2011թ.-ին ԱՊՀ երկրներում 4,5 տոկոս մակարդակով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ին ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 4,5 տոկոս, իսկ 2012թ.-ին՝ 4,53 տոկոս, ասվում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) մակրոդիտարկման մեջ։

«Ինչպես ակնկալվում է, աճի առաջատարներն են Կենտրոնական Ասիայի տնտեսությունները՝ Թուրքմենստան (9,3 տոկոս), Ուզբեկստան (7,8 տոկոս), Տաջիկստան (6,1 տոկոս), Ղազախստան (5,9 տոկոս) և Ղրղզստան (5,7 տոկոս)»,- նշվում է երկուշաբթի ԶԵԱԲ կայքում տեղադրված փաստաթղթում։

Կանխատեսման համաձայն՝ ՌԴ և Ուկրաինայի տնտեսությունները կաճեն 4,5 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Աճի ամենացածր տեմպերը սպասվում են Ադրբեջանում (3,9 տոկոս), Մոլդովայում (4,1 տոկոս) և Հայաստանում (4,3 տոկոս)։

«Ճգնաժամի պատճառով Բելառուսում պահպանվում է հետագա տնտեսական աճի զգալի անորոշությունը», - ասվում է փաստաթղթում։

Դիտարկման մեջ նշվում է, որ ներկայումս պահպանվում են տարածաշրջանի տնտեսության զարգացման մի շարք զգալի ռիսկերը։ Առաջին հերթին համաշխարհային տնտեսության դանդաղումը՝ հատկապես Չինաստանի, նշանակում է հումքի՝ ԱՊՀ տնտեսությունների հիմնական արտահանվող ապրանքների պահանջարկի նվազում, և ընթացիկ հաշվետվության ցուցանիշների վատացում։ Երկրորդ՝ տարածաշրջանի տնտեսությունների վերականգնում, որը դեռ պետբյուջեի պակասուրդի նվազման և պարտքի կուտակման չի բերել։ Երրորդ՝ պարենամթերքի համաշխարհային գների աճ և ավելցուկային դրամական լիկվիդայնության պահպանվող ավելցուկային զանգված, ինչը գնաճը տարածաշրջանի հիմնական խնդիր է դարձնում։

Ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2010թ.-ին Համագործակցության ՀՆԱ-ի աճը միջինը 4,5 տոկոս է կազմել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post