Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունիսին կազմել է 2,3%

20.07.2011 14:11
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունիսին կազմել է 2,3%

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,3 տոկոսով: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տնտեսական ակտիվության աճը հունիսին, մայիսի համեմատ, կազմել է 9,6 տոկոս:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ տնտեսական գործունեության իրացված ծավալների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալներով և չի պարունակում արտադրության և ֆինանսական միջնորդության ծառայությունների համար զուտ հարկեր, որոնք հաշվարկվում են անուղղակիորեն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post