Արցախբանկը «Լիդեր» համակարգով փոխանցումների վերաբերյալ ճշտումներ է մտցնում

20.07.2011 14:37
Արցախբանկը «Լիդեր» համակարգով փոխանցումների վերաբերյալ ճշտումներ է մտցնում

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Լիդեր» հյամակարգով փոխանցումների տեսակարար կշիռը «Արցախբանկ» ՓԲԸ-ում կազմել է 20 տոկոս: Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Արցախբանկի տեղեկատվության մեջ:

Գործակալության ««Լիդեր» փոխանցումների համակարգը մտահոգված է Հայաստանում գործունեության դադարեցմամբ»  նյութում ավելի վաղ հրապարակված թիվը՝ 70 տոկոս, վերաբերում էր միայն «Արցախբանկի» մեկ մասնաճյուղին:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 2009 թ.-ի սկզբից «Լիդեր» համակարգն առանց պատճառաբանության դադարեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի մի շարք մասնաճյուղերի սպասարկումը, իսկ 2011 թ.-ի սկզբից նաև դադարեցրել «Արցախբանկ» ՓԲԸ-ի սպասարկումը:

««Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից բազմիցս փորձեր են եղել բանավոր պարզաբանումներ ստանալ «Լիդեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով փոխանցումներ իրականացնելու համար՝ սակայն ապարդյուն, ինչպես նաև նամակ է գրվել համակարգի օպերատորին, որին պատասխան չի տրվել: Այսպիսով՝ 2011 թ.-ի սկզբից «Արցախբանկ» ՓԲԸ-ն հնարավորություն չի ունեցել «Լիդեր» համակարգով փոխանցումներ իրականացնել», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1995 թ.-ի դեկտեմբերին ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Խնայբանկի բազայի հիման վրա: 1996 թ.-ի հոկտեմբերի 31-ին ստացել է ՀՀ ԿԲ-ի գլխավոր արտոնագիրը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post