Բանկային կարգավորման առումով Հայաստանն ավելի մոտ է միջազգային չափանիշներին, քան Ռուսաստանը. ռուս փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի համեմատ Հայաստանն ավելի մոտ է միջազգային չափանիշներին բանկային կարգավորման տեսանկյունից , չորեքշաբթի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Ռուսական բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը։

«Մասնավորապես ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներն արդեն ադապտացված ձևով գործում են Հայաստանում, իսկ մենք (Ռուսաստանը) նոր-նոր ենք արձանագրել 2015թ.-ին այդ չափանիշներին անցնելու ռազմավարությունը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա, դա ակնհայտ օրինակներից մեկն է, որ փոքրամասշտաբ երկիրն առավել հեշտ է ադապտացվում նորին, այդ թվում՝ եվրոպական պայմաններին։

«Անշուշտ, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ նման և նույնիսկ միանման բան կա, քանի որ և մի, և մյուս երկիրը սկզբունքորեն մղվել են միևնույն հիմքից, որը նրանք ունեցել են։ Ես չգիտեմ, թե ինչպես է ընդհանուր տնտեսությունում, բայց բանկային կարգավորման տեսանկյունից կոնկրետ բանկային հատվածով Հայաստանն առավել մոտ է միջազգային չափանիշներին»,- ասաց նա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img