Հայաստանի բանկերում ավանդների ծավալը մայիսին ավելացել է 1,4%-ով՝ հասնելով 757,4 մլրդ դրամի

22.07.2011 13:40
Հայաստանի բանկերում ավանդների ծավալը մայիսին ավելացել է 1,4%-ով՝ հասնելով 757,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 1,4 տոկոսով և կազմել է շուրջ 757,4  մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Տվյալների համաձայն՝ Հայաստանի առևտրային բանկերի  ներգրաված ավանդների ծավալն այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 117,6 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով:

Հաշվետու ամսվա ընթացքում դրամային ավանդների ծավալը, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 4,9 տոկոսով և կազմել է 228,7  մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով ավանդներն մայիսին նվազել են 0,01տոկոսով՝ մայիսի վերջին կազմելով 528,7 մլրդ դրամի:

2011 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 366,46 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post