Հայաստանի բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսին ավելացել է 4,9%-ով՝ հասնելով 228,7 մլրդ դրամի

25.07.2011 14:43
Հայաստանի բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսին ավելացել է 4,9%-ով՝ հասնելով 228,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրավված ավանդների ծավալն այս տարվա մայիսին հասել է 228,7 մլրդ դրամի՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 4,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված ավանդների շուրջ 96,2 տոկոսը (220,1 մլրդ դրամ):

Հաշվետվության համաձայն՝ ռեզիդենտների ցպահանջ ավանդները ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալում կազմել են 55,8 տոկոս և մայիսին հասել են 122,8 մլրդ դրամի: Միաժամանակ մայիսին այս ցուցանիշի աճն, ապրիլի համեմատ, կազմել է 8,8 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտների ժամկետային ավանդները կազմել են դրամով ներգրավված ավանդների ընդհանուր ծավալի 44,2 տոկոսը և մայիսին վերջին հասել են 97,3 մլրդ դրամի: Այս ցուցանիշի աճը մայիսին կազմել է 0,7 տոկոս:

Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը մայիսին նվազել է 0,01 տոկոսով և մայիսի վերջին կազմել է շուրջ 528,7 մլրդ դրամ:

2011 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 366,33 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post