Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

26.07.2011 12:14
Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /ԱՌԿԱ/. Արտարժութային ներդրողները երկուշաբթի ապաստան են փնտրել շվեյցարական ֆրանկի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը և Հունաստանի պահպանվող խնդիրները թուլացրել են ԱՄՆ դոլարը և եվրոն, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Dow Jones-ին։

Մինչդեռ ԱՄՆ դոլարն ընկել է մինչև ամենացածր նոր մակարդակը 78,05 իենի ինտերվենցիայի ժամանակից, բայց թրեյդերները չէին ցանկանում իենը շատ բարձրացնել՝ վախենալով դրդել ճապոնական իշխանություններին ճապոնական արժույթի աճի սահմանափակմանն ուղղված քայլերի։

«Ուրիշ ի՞նչ կարելի է գնել այս օրերին, եթե ոչ ֆրանկ,- ասում է RBS Securities արտարժութային ռազմավարության ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սինչը։ - Որոշակի փուլում այս արտարժույթի բարձրացված փոխարժեքները պետք է վնասեն (այնպիսի տնտեսություններին, ինչպես շվեյցարականն է), բայց մենք դեռ չենք հասել այդ փուլին»։ Այդ կապակցությամբ ավստրալական և նորզելանդական դոլարներն արդեն աճ են ցույց տվել ամերիկյան դոլարի դիմաց երկուշաբթի օրվա մեծ մասում, չնայած, որ դրանք առուվաճառքի գործընթացում են ողջ պատմության մեջ գրանցված ամենաբարձր փոխարժեքներով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև