HSBC Բանկ Հայաստանը և Բրիտանական խորհուրդն ամառային ճամբար են կազմակերպել 30 աշակերտի համար

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /ԱՌԿԱ/. Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին մասնակցելու համար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ամառային ճամբարում հանգստանալու համար աշակերտների ընտրությունը կատարվել է շաբաթ՝ հուլիսի 23-ին, Մանկական պատկերասրահում (Գեղագիտության ազգային կենտրոն), որտեղ շուրջ 60 աշակերտներ Մեծ Բրիտանիայի մասին իրենց պատկերացումները և իմացիությունները ներկայացրեցին անգլերենով:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ «Անգլերեն` հանուն հավասար վաղվա» ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը բարձրացնում է անգլերենի դասավանդման և ուսումնառության մակարդակը Տավուշի և Սյունիքի ուսուցիչների և աշակերտների շրջանում:

«Անգլերենն այսօր կամրջող դեր է խաղում տարբեր տնտեսությունների և մշակույթների համար: Բրիտանական խորհուրդը և HSBC Բանկ Հայաստանը` հաշվի առնելով իրենց բրիտանական արմատները, չափազանց կարևորում են սահմանամերձ քաղաքներում և գյուղերում անգլերենի դասավանդման և գիտելիքի մակարդակի բարձրացումը, ինչպես ուսուչինչների, այնպես էլ` աշակերտների շրջանում, – նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը:

«Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ն» «Էյչ-Էս-Բի-Սի Խմբի» հիմնադիր ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: «Էյչ-Էս-Բի-Սի Խումբը» հաճախորդներին սպասարկում է Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գտնվող 87 երկրներում գործող շուրջ 7500 գրասենյակների միջոցով: «Էյչ-Էս-Բի-Սի Խումբը», որի ակտիվները 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ, կազմել են 2,598 միլիարդ ԱՄՆ դոլար, հանդիսանում է աշխարհի բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող խոշորագույն հաստատություններից մեկը: Այսօր աշխարհում «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հանդես է գալիս «Ձեր բանկն ամբողջ աշխարհում» կարգախոսով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img