Հայաստանում էլեկտրոնային առևտրի օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման  միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, երեքշաբթի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստից հետո հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի ոլորտում առկա օրենսդրական բացերը և երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Հայաստանում էլեկտրոնային առևտրի իրականացման բարդությունները հիմնականում կապված են միջազգային քարտերի օգտագործման և էլեկտրոնային առևտրի զարգացման հարցում հայկական բանկերի մոտ հետաքրքրության բացակայության հետ։ Մի քանի տարի առաջ էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհի հիմնական խնդիրը համարվում էր համակարգչայնության և Ինտերնետի հասանելիության ցածր մակարդակը, ինչն անիմաստ էր դարձնում Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորության մասին խոսակցությունները։

Վերջին երկու տարիների ընթացքում Ինտերնետի հասանելիության իրավիճակն արմատապես փոխվել է, սակայն էլեկտրոնային առևտրի ծավալներում դա դեռ չի արտահայտվում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img