ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 68,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի ակտիվները 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 68,4 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 60,18%-ով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, նույն ժամանակահատվածում 72,66%-ով աճել են նաև բանկի պարտավորությունները` 2010թ.-ի 33,15 մլրդ դրամի դիմաց կազմելով 57,2 մլրդ դրամ:

Հաղորդագրության համաձայն՝ փոքր և միջին բիզնեսի վարկավորումը շարունակում է մնալ բանկի ռազմավարական առաջնահերթություններից: Այդ նպատակով բանկը Հարավարևելյան  Եվրոպայի եվրոպական հիմնադրամի  (EFSE)  հետ կնքել է  է 10 մլն ԱՄՆ դոլարի  վարկավորման  պայմանագիր և ևս 752 մլն դրամ  ներգրավել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից  (EBRD):

«Ընթացիկ տարում բանկը նախատեսում է տարբեր միջազգային կառույցներից ներգրավել ևս 20 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է միկրո, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ բանկի վարկային պորտֆելի ծավալը կազմել է 32,2 մլրդ դրամ` նախորդ տարվա հուլիսի 1-ի ցուցանիշի համեմատ աճելով 53,77%-ով:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, վերջին մեկ տարվա ընթացքում բանկի ներգրաված ժամկետային ավանդներն աճել են 64,4 %-ով` կազմելով 12,9 մլրդ դրամ: Նշված  ժսմանակահատվածում 41,3%-ով աճել է նաև տրամադրված պլաստիկ քարտերի քանակը՝ կազմելով 63 696 հատ: Մյուս կարևոր ցուցանիշը բանկի հաճախորդների թվաքանակն է, ինչն աճել է 28,07%-ով:

2011 թվականի առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1,106 մլն դրամ, ինչը 78%-ով գերազանցել է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և 61%-ով` 2011 թվականի առաջին կիսամյակի պլանային ցուցանիշը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img