Հայաստանի փողի բազան ամսվա սկզբից բարձրացել է 3,9%՝ կազմելով 530,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ Հայաստանի փողի բազան այս տարվա հուլիսի 1-ից ավելացել է 20 մլրդ 82 մլն դրամով՝ հուլիսի 26-ի դրությամբ կազմելով 530 մլրդ 888 մլն դրամ: Տոկոսային արտահայտությամբ` փողի բազայի ցուցանիշն ավելացել է 3,9 տոկոսով:

Աճը հիմնականում պայմանավորված էր ազգային արժույթով պարտադիր պահուստների ավելացմամբ 15 մլրդ դրամով, որոնց չափը հուլիսի 26-ի դրությամբ կազմել է 109 մլրդ 67 մլն դրամ: ԿԲ-ից դուրս փողի զանգվածի առկայությունն ու արտարժույթով պարտադիր պահուստները կազմել են համապատասխանաբար 351 մլրդ 763 մլն և 56 մլրդ 172 մլն դրամ՝ հուլիսի 1-ի համեմատ գրանցելով համապատասխանաբար 0,1 և 10,4 տոկոսանոց աճ:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացած միջոցների) հուլիսի 26-ին հասել են 410 մլրդ 378 մլն դրամի՝ հուլիսի սկզբի համեմատ ավելանալով 27 մլրդ 519 մլն դրամով կամ 7,2 տոկոսով: (1 դոլարը 365,29դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img