ՄԱԿ-ն աշխարհում ուղղակի արտասահմանյան ներդրումների նախաճգնաժամային մակարդակ է ակնկալում 2013 թվականին

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային փորձագետները 2013 թվականին արտասահմանյան ուղղակի ներդրումների նախաճգնաժամային գլոբալ մակարդակ տեսնելու հույս ունեն, ասվում է երեքշաբթի 2011 թվականին ներդրումների համաշխարհային զեկույցում, որը կազմվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման Համաժողովի հովանու ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրանում ներկայացված տվյալներով` ԱՈՒՆ-ի մակարդակը 2010 թվականին բարձրացել է մինչև 1,24 տրիլիոն դոլար, բայց առայժմ 15 տոկոսով ցածր է նախաճգնաժամային ցուցանիշից։ Այս տարի, փորձագետների գնահատականներով, ներդրումների ծավալը մի փոքր կվերականգնվի և կհասնի 1,4-16 տրիլիոնի, իսկ 2013 թվականին կհասնի 2007 թվականի բարձրակետին, այսինքն` 1,9 տրիլիոն դոլարի։

Առաջին անգամ, ինչպես նշվում է զեկույցում, զարգացող և անցումային տնտեսություններով երկրները ներգրավել են բոլոր գլոբալ ԱՈՒՆ-ի կեսից ավելին, մինչդեռ դրանց ներհոսքը դեպի տնտեսապես զարգացած երկրներ շարունակում է թուլանալ։ Նմանատիպ անկում է նկատվում նաև Աֆրիկայի և Հարավային Ասիայի ամենաաղքատ երկրներում։ Միաժամանակ, արդյունաբերական արտադրությունը և համաշխարհային առևտուրը, հակառակը, արդեն վերադարձել են նախկին մակարդակի։

Արտադրության աճին զուգընթաց աճում են ապրանքների վաճառքները դեպի արտասահման, անդրազգային կորպորացիաների զբաղվածությունն ու կապիտալները։ ՄԱԱԶՀ-ի պետական անդրազգային կորպորացիաները նշում են  արտասահմանյան ուղղակի ներդրումների աճող կարևոր աղբյուրը։ Դրանց թիվն աշխարհում 650 է 8500 մասնաճյուղերով։

«Դրանք ներկայացնում են 1 տոկոսից պակաս անդրազգային կորպորացիաներ, բայց դրանց արտաքին կապիտալ ներդրումները 2010 թվականին կազմել են արտասահմանյան ուղղակի ներդրումների գլոբալ ծավալի 11 տոկոսը»։ -0-

Ն.Ա.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img