Հայաստանում ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հունիսին ավելացել է 1,5%-ով՝ հասնելով շուրջ 1,1 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2011 թ.-ի հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով և հունիսի 30-ի դրությամբ կազմել շուրջ 1,1 տրլն դրամ:

Միաժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրվող վարկերի ծավալը կրճատվել է 5,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 55,6 լրդ դրամ: Այս մասին նշվում է «2011 թ.-ի հունիսի դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունիսին, մայիսի համեմատ, ավելացել են 2,5 տոկոսով՝ հունիսի 30-ի դրությամբ գերազանցելով 442,5  մլրդ դրամը, նույն ցուցանիշն արտարժույթով ավելացել է 0,8 տոկոսով և կազմել ավելի քան 625,1 մլրդ դրամ:

Հաշվետվության համաձայն՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունիսին, մայիսի համեմատ, ավելացել են 2,1 տոկոսով և հունիսի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 10,7 մլրդ դրամ, նույն ցուցանիշն արտարժույթով նվազել է 7,1 տոկոսով՝ գերազանցելով 44,8 մլրդ դրամը: (1 դոլարը 364,42 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img