Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2011
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for July, 2011

    Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

    Tuesday, July 26th, 2011

    Արտարժութային ներդրողները երկուշաբթի ապաստան են փնտրել շվեյցարական ֆրանկի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը և Հունաստանի պահպանվող խնդիրները թուլացրել են ԱՄՆ դոլարը և եվրոն, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Dow Jones-ին։

    Մետաղների շուկա. ոսկու և պղնձի շուկաներում փոփոխականության աճ է հնարավոր

    Monday, July 25th, 2011

    Ոսկու արժեքի մրցարշավի՝ ընթացիկ տարվա հուլիսին մեկնարկած նոր շրջապտույտն առաջին անգամ դանդաղել է անցած շաբաթվա ընթացքում։

    Հայաստանի բանկերում դրամային ավանդների ծավալը մայիսին ավելացել է 4,9%-ով՝ հասնելով 228,7 մլրդ դրամի

    Monday, July 25th, 2011

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրավված ավանդների ծավալն այս տարվա մայիսին հասել է 228,7 մլրդ դրամի՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 4,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում:

    Բրիտանիան, հետևելով ԵՄ-ին, նվազեցրել է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը

    Monday, July 25th, 2011

    Մեծ Բրիտանիան, հետևելով եվրագոտու երկրների օրինակին, նվազեցնում է Իռլանդիայի վարկի տոկոսադրույքը՝ 5,8 տոկոսից դարձնելով 3,5 տոկոս:

    Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում

    Monday, July 25th, 2011

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 365,98 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 18,85 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,4 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, կազմեց 367,35 դրամ: Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը կապված է ներկրողների և բնակչության կողմից ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի նվազմամբ պետական պարտքի վերին շեմի անորոշության պատճառով ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի ֆոնի ներքո: Արժույթի առաջարկը, ընդհակառակը, կայուն է դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների իրականացման և ապրանքների ու ծառայությունների արտահանման կապակցությամբ:

    Հայաստանի բանկերում ավանդների ծավալը մայիսին ավելացել է 1,4%-ով՝ հասնելով 757,4 մլրդ դրամի

    Friday, July 22nd, 2011

    Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված ավանդների ծավալն այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 1,4 տոկոսով և կազմել է շուրջ 757,4 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

    «Անելիք Բանկի» վարկային պորտֆելն առաջին կիսամյակում աճել է 5,7 մլրդ դրամով

    Friday, July 22nd, 2011

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 5,7 մլրդ դրամով 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ դրամի համեմատ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

    2011 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` կանխատեսված 9.2%-ի դիմաց. ԿԲ

    Thursday, July 21st, 2011

    2011 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` կանխատեսված 9.2%-ի դիմաց, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արդյունքները:

    Բանկային կարգավորման առումով Հայաստանն ավելի մոտ է միջազգային չափանիշներին, քան Ռուսաստանը. ռուս փորձագետ

    Thursday, July 21st, 2011

    Ռուսաստանի համեմատ Հայաստանն ավելի մոտ է միջազգային չափանիշներին բանկային կարգավորման տեսանկյունից , չորեքշաբթի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց Ռուսական բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը։

    Արցախբանկը «Լիդեր» համակարգով փոխանցումների վերաբերյալ ճշտումներ է մտցնում

    Wednesday, July 20th, 2011

    «Լիդեր» հյամակարգով փոխանցումների տեսակարար կշիռը «Արցախբանկ» ՓԲԸ-ում կազմել է 20 տոկոս: Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Արցախբանկի տեղեկատվության մեջ: