Երկուշաբթի դոլարը բարձրացրել է համաշխարհային արժույթների նկատմամբ

02.08.2011 11:55
Երկուշաբթի դոլարը բարձրացրել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի օրվա արդյունքում դոլարի փոխարժեքը բարձրացրել է համաշխարհային արժույթների նկատմամբ նվազման շարունակական ժամանակահատվածից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն ավելացել է՝ հասնելով 74,25 կետի՝ մեկ օր առաջ գրանցված 73,85-ի դիմաց: Առուվաճառքի արդյունքում եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,4250 դոլարի՝ մեկ օր առաջ գրանցված 1,4397 դոլարի փոխարեն: Դոլարը իենի նկատմամբ թանկացել է՝ հասնելով 77,21 իենի՝ ուրբաթ գրանցված մեկ դոլարի դիմաց 76,77 իենի համեմատ:

Նախորդ շաբաթվա ընթացքում դոլարի գինը նվազում էր համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ անորոշության ավելացման ֆոնի ներքո:
Երկուշաբթի դոլարի պահանջարկին աջակցեց նաև ռիսկի չդիմելու ներդրողների ցանկությունը:

«Չնայած ԱՄՆ-ում տիրող դժվարություններին, ռիսկին չդիմելու ներդրողների ցանկությունը գերակայեց, և այդ պատճառով եվրոյի, բրիտանական ֆունտի, ավստրալիական և կանադական դոլարի նման բարձր եկամտաբերություն ունեցող արժույթները շատ արագ վաճառվում էին», - նշել է արժութային ուսումնասիրություններով զբաղվող GFT-ի տնօրեն Քեթի Լինը  (Kathy Lien), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Երկուշաբթի ներդրողների տրամադրության վրա ազդեցին նաև ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ի տնտեսության արդյունաբերական հատվածում (ISM Manufacturing) գործարար ակտիվության համաթիվը հուլիսին նվազեց՝ հասնելով 50,9 տոկոսի՝ հունիսին գրանցված 55,3 տոկոսի համեմատ, ինչը վերլուծաբանների սպասումներից շատ ավելի վատ էր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև