Հայաստանի բաժնետոմսերի շուկան զարգացման ներուժ ունի. NASDAQ OMX Արմենիա

02.08.2011 17:18
Հայաստանի բաժնետոմսերի շուկան զարգացման ներուժ ունի. NASDAQ OMX Արմենիա

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի բաժնետոմսերի շուկան զարգացման մեծ ներուժ ունի ասաց NASDAQ OMX Արմենիա հայկական ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Մենք կապիտալի շուկայի զարգացման իրական հնարավորություն և ներուժ ունենք»,- նշեց նա։

Նա միաժամանակ նշեց, որ սկսնակ էմիտենտներին վարկային լավ պատմություն է անհրաժեշտ, այդ պատճառով նախքան բաժնետոմսերով զբաղվելը նրանց ավելի դյուրին կլինի սկսել կորպորատիվ պարտատոմսերից, իսկ արդեն նվաճած վստահության հիման վրա բաժնետոմսերի թողարկումներ և տեխաբաշխումներ կատարել։

Զաքարյանը չժխտեց, որ հայկական տնտեսության մենաշնորհայնացման բարձր մակարդակը զսպում է բաժնետոմսերի շուկայի զարգացումը` միաժամանակ ընդգծելով, որ նույնիսկ այս պայմաններում կապիտալի շուկայի զարգացման ներկա մակարդակը չի համապատասխանում առկա պոտենցիալին և այն զարգանալու ներուժ ունի։

Օգոստոսի 2-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում լիսթինգի ընթացակարգ են անցել 12 բաժնետոմս և կորպորատիվ 6 պարտատոմսեր։

NASDAQ OMX Արմենիա բորսայում հունիսին արժեթղթերի գործարքների ծավալը կազմել է 169,8 մլն դրամ՝ մայիսի համեմատ ավելանալով 9,7 տոկոս։

Միաժամանակ կորպորատիվ պարտատմոսերի գործարքների ծավալը կազմել է ավելի քան 48,7 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 28,7 տոկոսը։ Պետական պարտատոմսերի գործարքների ծավալը կազմել է շուրջ 24 մլն դրամ կամ 14,1 տոկոս։ Հունիսին բաժնետոմսերի գործարքները կազմել են 97,1 մլն դրամ կամ 57,2 տոկոս։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև