«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

03.08.2011 15:09
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է նոր վարկատեսակ` վարկ «Հասանելի»

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է  վարկավորման  նոր տեսակ`  վարկ «Հասանելի», «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ներկա պահին ՀՀ տարածքում գործող շատ բանկեր նպատակահարմար չեն համարում ֆինանսավորել սկսնակ բիզնեսը, քանի որ նման գործարքները ունեն ռիսկայնության բարձր մակարդակ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջարկը և ցանկանալով առավել զարգացնել Բանկի վարկատեսակները՝ մեր կողմից վերանայվել են միջին բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման պայմանները` ապահովելով առավել ճկուն և օպտիմալ մոտեցում: ՎՏԲ - Հայաստան բանկը միշտ պատրաստ է աջակցել միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ՀՀ տարածքում այդ հատվածի  զարգացման նպատակով»,- նշեց Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:

Հաղորդագրության համաձայն, վարկավորման այդ տեսակը հասանելի կլինի միջին բիզնեսի այն իրավաբանական անձանց, որոնք ծավալում են բիզնես գործունեություն ՀՀ տարածքում 3 (երեք) ամիս և ավելի ժամանակահատվածում: Օգտվելով այս առաջարկից՝ միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն կարող են զարգացնել իրենց գործող բիզնեսը, այլ նաև ծավալել գործունեության նոր ուղղություններ:

«Այս վարկատեսակի շրջանակներում Ֆինանսավորումը կարելի է ստանալ առավելագույն սեղմ ժամկետներում` վարկային հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև 7 օր: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով մինչև 3 տարի մարման ժամկետով: Վարկավորման տոկոսադրույքը սկսած տարեկան  12 տոկոսից: Վարկի առավելագույն գումարը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար»,- նվում է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև