Հայաստանում գնաճը 2011թ.-ի վերջին 3-5,5% կկազմի. ԿԲ

04.08.2011 17:00
Հայաստանում գնաճը 2011թ.-ի վերջին 3-5,5% կկազմի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հրապարակել է Գնաճի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականություն ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում, որում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում 12-ամսյա գնաճը տարեվերջին ավելի քան 74,2% հավանականությամբ կգտնվի 3,0-5,5%-ի միջակայքում:

Առանձին ապրանքախմբերով գնաճի մոդելի կանխատեսումների հիմքում դրվել է շուկայական տոկոսադրույքների՝ ներկայումս ձևավորված մակարդակի պահպանման վարկածը, ինչը ենթադրում է դրամավարկային պայմանների անփոփոխ մակարդակ՝ առաջիկա ժամանակահատվածում:

ԿԲ կանխատեսումների համաձայն, 2011թ.-ի երրորդ եռամսյակից սկսած՝ գնաճի 12-ամսյա ցուցանիշը կդրսևորի շարունակական նվազման միտում և տարեվերջին կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ, ինչը բացատրվում է հիմնական պարենային և  հումքային ապրանքների համաշխարհային գների նվազման միտումով:

«Թեև գնաճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ, այնուհանդերձ գնաճի՝ կանխատեսված արժեքից աճի ուղղությամբ շեղման ռիսկերը գերակշռում են՝ պայմանավորված ինչպես գյուղատնտեսությունից, այնպես էլ արտաքին շուկաներից սպասվող հնարավոր ռիսկերով: 12-ամյա գնաճը տարեվերջին ավելի քան 74,2% հավանականությամբ կգտնվի 3-5,5%-ի միջակայքում, այդ թվում 20,4% հավանականությամբ գնաճը կգտնվի 4-5,5% սահմաններում»,- նշվում է ԿԲ ծրագրում:

ԿԲ-ում նաև կարծում են, որ տարեվերջին գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 3,2 տոկոս: -0-

Գնաճի միջակայքը

Գնաճի՝ տվյալ միջակայքում լինելու հավանականությունը

2011թ. IV եռ.

2012թ. II եռ.

< 1,0%

0,03%

3,3%

1,0 – 3,0%

25,4%

43,8%

3,0 – 4,0%

53,8%

26,7%

4,0 – 5,5%

20,4%

21,0%

5,5 – 7,5%

0,3%

5,04%

7,5%<

0,06%

0,15%


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև