ԵԿԲ-ն և եվրագոտու Կենտրոնական բանկերը շուկայական ինտերվենցիաներ են խոստանում. աղբյուր

08.08.2011 15:41
ԵԿԲ-ն և եվրագոտու Կենտրոնական բանկերը շուկայական ինտերվենցիաներ են խոստանում. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԿԲ Եվրահամակարգը և եվրագոտու երկրների Կենտրոնական բանկերը խոստանում են շուկայում ակտիվ ինտերվենցիաներ սկսել եվրագոտու իրավիճակը կայունացնելու համար՝ որպես պատասխան պարտքային ճգնաժամի հերթական ալիքին, գրում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եվրահամակարգը շուկա դուրս կգա զգալի ծավալներով (դրամական ներարակումների)»,- եվրահամակարգի մասնակիցների կոնֆերենց-զանգից հետո հայտնեց գործակալության զրուցակիցը։
ԵԿԲ-ն եվրագոտու երկրների սուվերեն պարտատոմսերի գնման վերաբերյալ ծրագիր ունի. կարգավորիչը կարող է գնել այնպիսի թղթեր, մասնավորապես, որպեսզի դրանցով խախտի եկամտաբերությունը։ Անցած շաբաթ փորձագետները հայտարարեցին, որ ԵԿԲ-ն վերադարձել է շուկա, բայց դեռ չի գնում Իտալիայի և Իսպանիայի պարտատոմսերը։

Վերջին շաբաթների ընթացքում այդ երկու երկրները գտնվում են շուկաների ուշադրության կենտրոնում, ներդրողները զգուշանում են, որ պետությունները կարող են ԵՄ-ի արտաքին օգնության կարիքն ունենան իրենց պարտավորությունները կատարելու համար։ Եվրամիության ներկայացուցիչներն ամեն կերպ հերքում են նման հնարավորությունը։

Եվրահանձնակատար Օլի Ռենն անցած ուրբաթ կայացած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ԵՀ-ը վստահում է ԵԿԲ-ին՝ որպես եվրագոտու դրամական շուկայի կարգավորիչի։ Սակայն վերլուծաբանները կասկածում էին, որ ԵԿԲ-ն բավական ակտիվորեն դուրս կգա սուվերեն պարտատոմսերի շուկա, որպեսզի զգալիորեն խախտի դրանց եկամտաբերությունը։

ԵԿԲ-ն անցյալ շաբաթ որոշեց բանկերին կես տարվա վարկեր տրամադրելու վերաբերյալ արտահերթ աճուրդ անցկացնել։ Դա անհրաժեշտ է վարկային ինստիտուտների լիկվիդայնությանն աջակցելու համար։ Աճուրդը նշանակված է օգոստոսի 10-ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև