Ամերիաբանկն օժանդակում է Համահայկական 5-րդ խաղերի անցկացմանը

08.08.2011 16:32
Ամերիաբանկն օժանդակում է Համահայկական 5-րդ խաղերի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի.  /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը, շարունակելով հավատարիմ մնալ իր կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, իր աջակցությունը և ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Համահայկական 5-րդ խաղերի բարձր մակարդակով և մեծ շուքով կազմակերպմանն ու անցկացմանը, ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում ասվում է, որ Խաղերի սկիզբը դրվել է դեռևս 1999թ., որի նպատակն է եղել Հայաստանի, ԼՂՀ-ի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդության մերձեցումը, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդումը:

Այդ ընթացքում խաղերին ընդհանուր առմամբ մասնակցել է 7291 մարզիկ-մարզուհի` յուրաքանչյուր տարի միջինում 24 պետության միջինում 76 քաղաքից ներկայացված: Այս տարի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հայտ են ներկայացրել 34 երկրի 119 քաղաքի ավելի քան 3000 մասնակից։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Համահայկական խաղերի ջահն օգոստոսի 2-ին այս տարի վառվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում, իսկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-ից 21-ը Երևանում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև