10.08.2011 14:53
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Համահայկական հոբելյանական 5-րդ խաղերի անցկացմանը Հայաստանում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-ից 21-ը Երևանում, որտեղ կմասնակցեն հայ մարզիկները ողջ աշխարհից: Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը կայացել է 2011թ. օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ նշանակություն է տալիս այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միավորումն է:
«Ողջունելով նմանատիպ միջոցառումները՝ ՎՏԲ-Հայաստան բանկը հուսով է, որ Համահայկական խաղերը ոչ միայն կշարունակվեն, այլ ժամանակի ընթացքում առավել կընդլայնվեն: ՎՏԲ-Հայաստան բանկը ցանկանում է հաջողություն բոլոր մարզիկներին և մաղթում է բազում հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա պահին բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: