Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը հունիսին ավելացել է 3,7%-ով՝ հասնելով 237,2 մլրդ դրամի

16.08.2011 17:34
Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը հունիսին ավելացել է 3,7%-ով՝ հասնելով 237,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված դրամային ավանդների ծավալն այս տարվա հունիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 3,7 տոկոսով և կազմել 237,2 մլրդ դրամ, ասվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Միաժամանակ բոլոր ներգրավված դրամային ավանդներից (228,3 մլրդ դրամ) շուրջ 96,2 տոկոսը բաժնին է ընկնում ռեզիդենտներին:

Հաշվետվության համաձայն, ներգրավված ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալում ժամկետային ավանդները կազմել են 56,1 տոկոս և հունիսին հասել են 128,1 մլրդ դրամի: Միաժամանակ այս ցուցանիշի աճը հունիսին,  մայիսի համեմատ, կազմել է 4,3 տոկոս:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ժամկետային դրամային ավանդները կազմել են ներգրավված դրամային ավանդների ընդհանուր ծավալի 43,9 տոկոսը և հունիսի վերջին հասել 100,2  մլրդ դրամի: Այս ցուցանիշի աճը հունիսին կազմել է 3 տոկոս:

Միաժամանակ արտարժույթով ներգրավված ավանդները հունիսին նույնպես  ավելացել են 3,7 տոկոսով և հունիսի վերջին կազմել շուրջ 548,5 մլրդ դրամ:

2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 368,03 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև