17.08.2011 14:37
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն աջակցում է Համահայկական 5-րդ խաղերի անցկացմանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Մենք պատիվ ունենք այս անգամ սատար կանգնելու Համահայկական 5-րդ խաղերի կայացմանը, քանի որ մեծապես համոզված ենք, որ Խաղերը հիրավի համահայկական նշանակություն ունեն և շատ հետաքրքրված ենք մեր դերակատարումն ունենալ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում», - նշում է Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Բանկի անունից ողջունելով բոլոր հայերնակիցներին՝ Խաչատրյանը հաղթանակներ ու տոնական օրեր մաղթեց Համահայկական խաղերի մասնակիցներին:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.-ին: 2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: