ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալը հունիսին ավելացել է 0,9 %-ով՝ հասնելով 66,9 մլրդ դրամի

17.08.2011 17:07
ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալը հունիսին ավելացել է 0,9 %-ով՝ հասնելով 66,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը ընթացիկ տարվա հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է 0,9 տոկոսով և կազմել շուրջ 66,9 մլրդ դրամ, նշվում է «2011 թ.-ի հունիսի դրամավարկային ցուցանիշների ընդհանրացում» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում ժամկետային վարկերը կազմել են 98 տոկոս և հունիսին հասել են շուրջ 65,5 մլրդ դրամի: Միաժամանակ այս ցուցանիշի աճը հունիսին, անցած ամսվա համեմատ, կազմել է 0,7 տոկոս:

Հաշվետվության համաձայն` երկարատև վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 971 մլն դրամ՝ մայիսի ցուցանիշի համեմատ ավելանալով 13,9 տոկոսով և կազմելով վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների 1,4 տոկոսը:

Միաժամանակ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում 0,6 տոկոսանոց մասնաբաժին ունեցող դրամային ժամկետանց վարկերը կազմել են 385 մլն դրամ: Հունիսին այս ցուցանիշի անկումը կազմել է 3,2 տոկոս: (1 դոլարը 367,66 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post