2008 թ. ճգնաժամն աշխարհը շարունակական ճգնաժամային ալիքի մեջ մտցրեց. ՀՀ նախկին վարչապետ

17.08.2011 17:15
2008 թ. ճգնաժամն աշխարհը շարունակական ճգնաժամային ալիքի մեջ մտցրեց. ՀՀ նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի.  /ԱՌԿԱ/. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն աշխարհը շարունակական ճգնաժամային ալիքի մեջ մտցրեց, կարծում է  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«2008 թվականի ճգնաժամային իրավիճակը չի կարգավորվել մինչ օրս։ Համաշխարհային տնտեսությունում բալանս չկա։ Այս ճգնաժամը տարբերվում է նախորդ տարիների ավանդական ճգնաժամերից, որոնք իրենց ժամանակին իրենց ավարտին հասան»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Նրա կարծիքով՝ ներկայումս ճգնժամային իրավիճակին մոտ են առնվազն երեք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, որը երկրորդ եռամսյակի արդյունքներով տնտեսության զրո տոկոս աճ է գրանցել, Մեծ Բրիտանիան և Գերմանիան՝ 0,1 տոկոս տնտեսական աճով։

Բագրատյանը միաժամանակ կարծում է, որ ճգնաժամի հետագա տարածումը կախված է ԱՄՆ-ից, «որի ձեռքերում է ֆինանսական կապիտալի շուկան»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post