Համաշխարհային բանկը 55 մլն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը. վարչապետ

18.08.2011 14:56
Համաշխարհային բանկը 55 մլն դոլարով կավելացնի Հայաստանի ֆինանսավորումը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը որոշել է  55 մլն դոլարով ավելացնել ՀՀ ֆինանսավորումը, հինգշաբթի ասել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով և կառավարման բարձր մակարդակով»,- կառավարության նիստից առաջ ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ այդ մասին իրեն տեղակացրել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տնօրեն Ասադ Ալամը։

Ըստ վարչապետի՝ ՀԲ-ի կողմից բարձր գնահատական է տրվել ծրագրերի իրականացմանը, ինչը ՀԲ-ին հնարավորություն է տվել 55 մլն դոլարով ավելացնել Հայաստանին հատկացված արտոնյալ միջոցները։

Միաժամանակ նա նշել է, որ ունենալով 305 մլն դոլարի պորտֆել, անհրաժեշտ է ճշտել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։ Այդ կապակցությամբ նա ոռոգման, ճանապարհաշինարության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև կառավարման ավտոմատացման, հարկային, մաքսային և ֆինանսական ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև սեպտեմբերի վերջ վարչապետին ներկայացնել ծրագրերի իրականացման հստակ ժամանակացույցը։

«Մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012թ.-ի հուլիսից մենք շուրջ 122 մլն դոլար կունենանք, այդ պատճառով դուք պետք է հստակ ժամանակացույց և ՀԲ-ի հետ պայմանավորվածություն ունենաք, որպեսզի անմիջապես հուլիսից սկսեք այդ միջոցների ծախսումը»,- ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա նշել է այն ծրագրերի հստակեցման անհրաժեշտությունը, որոնք պատկանում են օբյեկտների կառուցմանը, բոլոր նախնական փաստաթղթերի համաձայնեցմանն ու նախապատրաստմանը։

Ավելի վաղ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi) լրագրողներին ասել էր, որ Համաշխարհային բանկի կողմից 2012-2013թթ.-ին ավելի քան 200 մլն դոլար չափով Հայաստանին լրացուցիչ ֆինանսական աջակցությունը կուղղվի հետճգնաժամային վերականգնման ամրապնդմանն ու տնտեսության աճին, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով շերտի խնդիրների լուծմանը։

Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում՝ 1992թ.-ից, Համաշխարհային բանկը 1,318 մլրդ դրամ ընդհանուր գումարի վարկեր է տրամադրել շուրջ 70 ծրագրերի համար, որոնցից 52-ն արդեն ավարտվել են, իսկ 18-ը գտնվում են իրականացման փուլում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post