ՀՀ կառավարությունն ավելացրել է ԿԲ-ի տրամադրված մուրհակի չափը՝ 55,6 մլրդ դրամից հասցնելով 77,5 մլրդ դրամի

18.08.2011 16:45
ՀՀ կառավարությունն ավելացրել է ԿԲ-ի տրամադրված մուրհակի չափը՝ 55,6 մլրդ դրամից հասցնելով 77,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել փոխարինել ավելի վաղ Կենտրոնական բանկին տրամադրված 55,6 մլրդ դրամի ցպահանջ անտոկոս մուրհակը 77,5 մլրդ դրամի նմանատիպ մուրհակով:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, այս որոշումն ընդունվել է հաշվի առնելով այն, որ ըստ օրենքի՝ Հայաստանի կառավարությունը մուրհակի միջոցով ծածկում է ԿԲ-ի վնասները:

«Մենք թարմացնում ենք այդ գումարները՝ ելնելով ԿԲ-ի ֆինանսական տարվա արդյունքներից», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ ներկայիս ավելացումը հիմնականում նախորդ տարի փոխարժեքի տատանման արդյունք է:

«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն՝ եթե տարվա ընթացքում գործունեության վնասը գերազանցում է ԿԲ-ի պաշարները, ապա ՀՀ կառավարությունը ԿԲ-ի հաշվեկշռի հրապարակումից 30 օրվա ընթացքում որպես կապիտալում արվող ներդրում տրամադրում է անժամկետ պետական պարտատոմսեր:

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի օգոստոսի 12-ին որոշում է ընդունել փոխարինել ավելի վաղ ԿԲ-ի տրամադրված 79,6 մլրդ դրամի պետական անտոկոս ցպահանջ մուրհակը 55,6 մլրդ դրամ մուրհակով: (1 դոլարը 367,09 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post