Հայաստանի բանկերի մաքուր տոկոսային եկամուտն I կիսամյակում աճել է 27%` հասնելով 47,8 մլրդ դրամի

18.08.2011 16:52
Հայաստանի բանկերի մաքուր տոկոսային եկամուտն I կիսամյակում աճել է 27%` հասնելով 47,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի մաքուր տոկոսային եկամուտն առաջին կիսամյակում աճել է 27 տոկոսով և կազմել է մոտ 47,8 մլրդ դրամ: Միաժամանակ տոկոսային եկամուտն աճել է 28,5 տոկոսով՝ մինչև շուրջ 83,56 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախսը՝ 31 տոկոսով՝ մինչև ավելի քան 35,7 մլրդ դրամ:

2011թվականի երկրորդ եռամսյակի բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների տվյալներով` մաքուր տոկոսային եկամտի ցուցանիշով առաջատար է ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, որին բաժին է ընկնում տոկոսային մաքուր եկամտի ծավալի 14 տոկոսը կամ 6,7 մլրդ դրամ (տոկոսային եկամուտ՝ 10,5 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախս՝ 3,8 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի հնգյակում են նաև HSBC Բանկ Հայաստանը (ավելի քան 5,6 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (մոտ 5,1 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (ավելի քան 4,2 մլրդ դրամ) և Ամերիաբանկը (ավելի քան 3,9 մլրդ դրամ): Միաժամանակ Մելլաթ Բանկը տոկոսային մաքուր եկամտի ցուցանիշով վնաս է կրել՝ - 373 մլն դրամ՝ 541 մլն դրամ տոկոսային եկամտի և 914,2 մլն դրամ ծախսի դեպքում:

2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ 417 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post