ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր

18.08.2011 16:56
ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հինգշաբթի 3 մլրդ դրամ ծավալով AMGB07172189 սերիայի երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3,8 մլրդ դրամ, որոնցից 280 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15,3297 տոկոս՝ 15,4556 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: (1 դոլարը 367, 09 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post