Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվներն առաջին եռամսյակում ավելացել են 16,5%-ով՝ հասնելով 27,4 մլրդ դրամի

19.08.2011 17:51
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվներն առաջին եռամսյակում ավելացել են 16,5%-ով՝ հասնելով 27,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 27,4 միլիարդ դրամ՝ տարեսկզբի ցուցանիշի համեմատ ավելանալով 3,8 միլիարդ դրամով կամ 16,5 տոկոսով:

ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շրջանում առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Հունիսի 30-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 6,5 միլիարդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 27,7 տոկոսով կամ 1,4 միլիարդ դրամով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 23,8 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են` Ինգո Արմենիան՝ շուրջ 5,9 միլիարդ դրամ (39,7 տոկոսի կամ 1,7 միլիարդ դրամի աճ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 21,4 տոկոսը), Նաիրի Ինշուրանսը՝ շուրջ 3,3 միլիարդ դրամ (10,8 տոկոսի կամ 318,8 մլն դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 11,9 տոկոս):

Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Կասկադ Ինշուրանսը՝ շուրջ 3,1 միլիարդ դրամ (10,4 տոկոսի կամ 359,3 մլն դրամի անկում, տեսակարար կշիռը՝ 11,3 տոկոս), Գարանտ-Լիմենսը՝ 2,9 միլիարդ դրամ (77,8 տոկոսի կամ շուրջ 1,3 մլրդ դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 10,6 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցել Գարանտ-Լիմենս  (77,8տոկոսի աճ), Ինգո Արմենիա (39,7 տոկոսի աճ) և Ռոսգոսստրախ-Արմենիա (27 տոկոսի աճ) ընկերությունները:

2011 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն։ Մեկ ընկերության հաշվետվությունը չի հրապարակվել (1 դոլարը 366,51 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post