Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հուլիսին կազմել է 7 տոկոս. վիճակագրություն

20.08.2011 13:45
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հուլիսին կազմել է 7 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հուլիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տնտեսական ակտիվության աճը հուլիսին, հունիսի համեմատ, կազմել է 13 տոկոս:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ տնտեսական գործունեության իրացված ծավալների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալներով և չի պարունակում արտադրության և ֆինանսական միջնորդության ծառայությունների համար զուտ հարկեր, որոնք հաշվարկվում են անուղղակիորեն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post