Հայկական բանկերն օգոստոսի 16-20-ը 76,4 մլն դոլար են ձեռք բերել

20.08.2011 17:06
Հայկական բանկերն օգոստոսի 16-20-ը 76,4 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 16-20-ն ընկած ժամանկահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 76,4 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 366,3 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանկահատվածում վաճառվել է ավելի քան 84,1  մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 367,54 դրամ միջին կշռված փոխարժեքով։

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համախառն ծավալը կազմել է շուրջ 15,4 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 366,41 դրամ փոխարժեքով։

Միաժամանակ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել է 1,15 մլն դոլարի առքուվաճառքի գործարք՝ մեկ դոլարի դիմաց 366,85 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, օգոստոսի 16-20-ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 24,3 մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 54,2 մլն դոլար։ ($1 – 366,58 դրամ):   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post