ՀՀ ԿԲ-ն 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր է տեղաբաշխվել

22.08.2011 14:22
ՀՀ ԿԲ-ն 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր է տեղաբաշխվել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի 500 մլն դրամ ծավալով AMGT1321B111սերիայի պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին երկուշաբթի ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2 110 միլիոն դրամ, որոնցից 2 046  միլիոն դրամը՝ ոչ մրցակցային հայտերով: Դիլերների կողմից ոչ մրցակցային հայտերի ծավալը կազմել է 64 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: Պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.4364 տոկոս՝  7.5522 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է  500 մլն դրամ: (1 դոլարը 366,58 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև