ՀՀ բանկերի ներդրումային պորտֆելը II եռամսյակում կրճատվել է 4,7%-ով և կազմել 120,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի ներդրումային պորտֆելը կրճատվել է 4,7 տոկոսով և կազմել 120,7 մլրդ դրամ։

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն` 2011թ.-ի երկրորդ եռամսյակում ներդրումների առավել մեծ մասնաբաժինը՝ 86,3 տոկոս, բաժին է հասել վաճառքի համար նախատեսված ակտիվներին՝ 104,2 մլրդ դրամ։

Միաժամանակ առևտրային նպատակներով ֆինանսական ներդրումները կազմել են շուրջ 4,2 մլրդ դրամ կամ բոլոր ներդրումների 3,5 տոկոսը։ Սակայն մինչև մարման ժամկետը պահպվող բանկերի ներդրումները հաշվետու ժամանակահատվածում համախառն ներդրումների կառուցվածքում կազմել են 9,9 տոկոս՝ 11,9 մլրդ դրամ։

Ըստ բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների՝ երկրորդ եռամսյակում կանոնադրական կապիտալում վերահսկվող անձանց ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 0,27 տոկոս կամ 324 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ներդրումների պորտֆելի ծավալով բանկային համակարգի առաջատարը HSBC Բանկ Հայաստանն է՝ 20,8 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, հաջորդիվ՝ Արմսվիսբանկը՝ 14,9 մլրդ դրամով և ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 12 մլրդ դրամով։

2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 417 մասնաճյուղով 21 առևտրային բանկ։ ($1 – 366,58 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img