ՎՏԲ Բանկ Հայաստանը բարելավել է VISA դեբետային քարտերի սակագները

22.08.2011 17:40
ՎՏԲ Բանկ Հայաստանը բարելավել է VISA դեբետային քարտերի սակագները

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկ Հայաստանը բարելավել է VISA միջազգային վճարային համակարգի  բազմարժութային դեբետային քարտերի թողարկման և սպասարկման սակագները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, պարզեցվել է չնվազող մնացորդը՝ այժմ դեբետային քարտի բացման ժամանակ պետք չէ հաշվի վրա միջոցներ տեղադրել կամ ասռեցնել, ինչպես նաև վերացվել է Visa Gold քարտի շտապ թողարկման կոմիսիոն վճարը: Բացի այդ, Visa Electron և Visa Classic քարտերի հետ ավելի շահավետ է դարձել լրացուցիչ քարտերի բացումը՝ այսուհետ հաճախորդները կապահովվեն անվճար սպասարկմամբ, միաժամանակյա տրամադրումը կարժենա 2 հազար և 5 հազար դրամ` համապատասխանաբար, իսկ Visa Gold լրացուցիչ քարտը տրամադրվում և սպասարկվում է անվճար:

«ՎՏԲ Բանկ Հայաստանը մշտապես հոգ է տանում իր հաճախորդների հարմարավետության համար: Հենց այդ պատճառով էլ մենք միշտ մշակում ենք մեր պրոդուկտները` ելնելով մեր հաճախորդների շահերից, և մշտապես բարելավում ենք դրանց պայմանները և որակը»,- մամուլի ծառայությունը մեջբերում է ՎՏԲ Բանկ Հայաստանի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքը:

Ըստ նրա` ՎՏԲ Բանկ Հայաստանի բազմարժութային քարտը, ունենալով միջազգային վճարային քարտի բոլոր արժանիքները, հաճախորդի համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում. նման քարտի ձևակերպման ժամանակ կարելի է վճարումներ կատարել անհրաժեշտ արժույթով` առանց միջոցների լրացուցիչ փոխանակման:

Միաժամանակ, ունենալով սեփական պրոցեսինգային կենտրոն, ՎՏԲ Բանկ Հայաստանը քարտի գործողության օպտիմալ սխեմա է մշակել, որը թույլ է տալիս քարտով վճարում իրականացնելիս կորուստներ չունենալ արժույթի փոխանակման դեպքում:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների և ծառայությունների վճարման ժամանակ միջոցների դուրսգրումը ավտոմատ իրականացվում է հիմնական դրամային հաշվից, իսկ եվրոյով օպերացիաներ կատարելիս միջոցների ելքը կատարվում է եվրոյով հաշվից: ՌԴ տարածքում ապրանքների և ծառայությունների վճարման ժամանակ միջոցների ելքն իրականացվում է ռուբլով բացված հաշվից, իսկ դոլարով կամ այլ արժույթով իրականացվող վճարումների ժամանակ ելքն իրականացվում է ԱՄՆ դոլարով (արժույթ, որով իրականացվում են ՎՏԲ Բանկ Հայաստանի հաշվարկները Visa վճարային համակարգով):

Միաժամանակ բանկոմատներում և կանխիկի ստացման կետերում միջոցներ ստանալու դեպքում գումարի ելքը կատարվում է օպերացիայի արժութով (դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի):

«ՎՏԲ Բանկ Հայաստանը Հայաստանի միակ բանկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է VISA միջազգային վճարային համակարգի բազմարժութային լիարժեք քարտեր, որոնք թույլ են տալիս օգտվել տարբեր արժույթի հաշիվներից ինչպես երկրի տարածքում, այնպես էլ արտերկրում, կանխիկ և անկանխիկ»,- նշվում է հաղորդագրությունում:

Այսպես, մամուլի հաղորդագրության համաձայն, ՎՏԲ Բանկ Հայաստանի բազմարժութային քարտը միջազգային բանկային քարտ է, որը միաժամանակ հասանելի է չորս արժույթով՝ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով: «Այժմ անհրաժետություն չկա դրամապանակում մի քանի քարտ պահել և հիշել, թե որտեղ որ քարտով է պետք  վճարում կատարել. գումարը կարելի է պահել տարբեր արժույթով բանկային մեկ քարտում»,- նշվում է հաղորդագրությունում:

ՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ և 2011 թվականի հունիսի 31-ի դրությամբ միջազգային պլաստիկ քարտերի ամենախոշոր պորտֆելը: ($1 – 366,58 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև