Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները II եռամսյակում կրճատվել են 9,7 %` կազմելով 13,3 մլրդ դրամ

22.08.2011 17:51
Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները  II եռամսյակում կրճատվել են 9,7 %` կազմելով 13,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 13,3 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 9,7 տոկոսով կամ 1,4 մլրդ դրամով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` ըստ համախառն պարտավորությունների մեծության Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների  առաջատարն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Հունիսի 30-ի դրությամբ ընկերության տվյալ ցուցանիշը կազմել է 4,1 մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակի ընթացքում կրճատվելով 13,8 տոկոսով կամ 653,8 մլրդ դրամով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում տվյալ ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության 30,8 տոկոսը։

Ըստ համախառն պարտավորությունների ծավալի` առաջատարների հնգյակում են նաև «Ինգո Արմենիան»՝ ավելի քան 3,9 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 29,5տոկոսը), «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 1,5 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 11,5տոկոս), «Կասկադ Ինշուրանսը»՝ ավելի քան 1,4 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 10,5տոկոս) և Գարանտ Լիմենսը՝ ավելի քան 1,2 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 9,3 տոկոս):

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների մոտ 91,6 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։

2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 9 ապահովագրական ընկերություն: Մեկ ընկերության հաշվետվությունը չի հրապարակվել: ($1 – 367,02 դրամ) -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև