Հայաստանի ՎԿ-ների ընդհանուր կապիտալն I եռամսյակում ավելացել է 18,7%-ով՝ կազմելով 45,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 45,7 միլիարդ դրամ՝ 2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելանալով 7 211 միլիոն դրամով կամ 18,7%-ով:

Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարի դիրքում է Ազգային հիփոթեքային ընկերությունը: 2011թ.-ի հունիսի վերջին կազմակերպության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է շուրջ 8,4 միլիարդ դրամ: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 18,41%:

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում են հայտնվել Արեգակը՝ շուրջ 7,3 միլիարդ դրամով (վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի 15,9%), Նորվիկը՝ ավելի քան 6,3 միլիարդ դրամով (13,86 տոկոս), «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը՝ շուրջ 4,6 միլիարդ դրամ (10,1տոկոս) և Կամուրջը՝ 2,5 միլիարդ դրամով (5,47 տոկոս):

2011թ.-ի առաջին եռամսյակում կապիտալի աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի (3,5 անգամ), «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի (94,83 տոկոսով), «Ֆ.Ի.Կ.Օ.» ՈՒՎԿ-ի մոտ (52,39 տոկոսով):

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարի եռյակում են Ազգային հիփոթեքային ընկերությունը (8 միլիարդ դրամ), «Նորվիկը» (5,6 մլրդ դրամ) և Բնակարան երիտասարդներին» ընկերությունը (4,5 միլիարդ դրամ):

2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն՝ 65 մասնաճյուղով: (1 դոլարը 367,02 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img